4892 դիտում

Ստեղծվել է «ԱՐՎԵՍՏ» հայկական առաջին խաղ-գիրքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Այվազյանը
Գայանե Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ամիրյանը
Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Սերգեյ Փարաջանով, Մինաս Ավետիսյան.... 12 հայ նկարիչ՝ յուրաքանչյուրը 2 նկարով եւ դրանց մասին հետաքրքիր ու քիչ հայտնի տեղեկություններով՝ մեկ տուփում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«ԱՐՎԵՍՏ» հայկական խաղ-գիրքն առաջինն է, որ մատչելի ու գրավիչ ձեւով երեխաներին ծանոթացնում է հայ արվեստին: 

Նախաձեռնությունը «Էյվա» արվեստների հիմնադրամինն է: Այն հնարավորություն է տալիս արվեստի գործերին ծանոթանալ ոչ միայն թանգարաններ այցելելով, այլեւ՝ խաղի միջոցով: Շատերի համար սա գուցե առաջին ծանոթությունն է հայ նկարիչներին:

«Արվեստը երեխաներին հաճախ շատ ձանձրալի է թվում, վերացական: Երբեմն նույնիսկ ծնողներն են դժվարանում բացատրել, եւ երեխաներին թվում է, որ արվեստը շատ բարդ է, անհասանելի: Իրականում երեխաները շատ լավ կարողանում են ընկալել արվեստը: Մեր նպատակն է, որ իրենք դա անեն անուղղակի ձեւով՝ խաղային միջավայրում՝ չիմանալով, որ սովորում են»,- ասում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությունների ղեկավար Գայանե Այվազյանը:
Գայանե Այվազյանը Գայանե Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


24 քարտերի վրա պատկերված է 19-20-րդ դարի 12 հայ նկարիչների երկուական ստեղծագործություն: Խաղային մի քանի տարբերակ է առաջարկվում՝ տարբեր տարիքի երեխաների համար՝ սկսած 5 տարեկանից: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրինակ՝ ամբողջական նկարներից բացի առանձին քարտերի վրա պատկերված են դրանցից հատվածներ, եւ երեխաները պետք է գտնեն, թե որ ստեղծագործությունից են այդ հատվածները: Խաղի մեկ այլ տարբերակ առաջարկում է ընտրել տվյալ նկարչին բնորոշ գունապնակը, գտնել միեւնույն նկարչի երկու նկար եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խաղ-գրքի նպատակն է խթանել հայ արվեստի հանդեպ երեխաների հետաքրքրությունը, ձեւավորել գեղագիտական ճաշակ, զարգացնել ստեղծագործական միտքը: Այն կարելի է կիրառել նաեւ կրթական հաստատություններում՝ որպես օժանդակ նյութ: Քարտերից բացի նկարիչների ու նրանց ստեղծագործությունների մասին է պատմում նաեւ պատկերազարդ գրքույկը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գրքում ներկայացված են նկարչական ժանրերը: Այստեղ կարող եք խաղում ընդգրկված նկարիչների մասին կարդալ այնպիսի ինֆորմացիա, որն ուրիշ տեղ չեք գտնի: Մենք այդ տեղեկությունները ստացել ենք նկարիչների ընտանիքների, թանգարանների հետ շփումներից»,- ասում է Գայանե Այվազյանը:

Նոյեմբերի 10-ի երեկոյան ՀԲԸՄ դահլիճում «ԱՐՎԵՍՏ» խաղ-գրքի շնորհանդեսն էր: Խաղը ստեղծվել է մի շարք աջակիցների շնորհիվ, այդ թվում՝ մշակույթի նախարարության:
Արմեն Ամիրյանը Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս



Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ գաղափարն իրենց շատ է ոգեւորել, պատրաստ էին ամբողջությամբ ֆինանսավորել ծրագիրը, բայց նախընտրեցին շատերին ներգրավել, «որ միասին՝ ձեռք ձեռքի տված, կարողանանք այս գաղափարին տեր կանգնել եւ այն դարձնել շարունակական»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին տպաքանակը՝ 1 000 օրինակ, անվճար բաժանվելու է խոցելի խմբերի երեխաներին, Երեւանի եւ մարզերի արվեստի դպրոցներին: Հաջորդ տպաքանակը նախատեսվում է վաճառքի հանել, որպեսզի հասանելի լինի բոլորին ու նաեւ վաճառքից ստացված գումարով հնարավոր լինի ապահովել ծրագրի շարունակականությունը:

Նախաձեռնության հեղինակները նախատեսում են խաղ-գրքում ընդգրկել նաեւ հայ այլ նկարիչների, այդ թվում՝ ժամանակակից:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am