«Լիդիան Արմենիան» ներկայացրել է Ամուլսարի շինաշխատանքները - Mediamax.am

8051 դիտում

«Լիդիան Արմենիան» ներկայացրել է Ամուլսարի շինաշխատանքները


Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդգար Զաքարյանը
Էդգար Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Պիտեր Նելը
Պիտեր Նելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիան» ներկայացրել է Ամուլսարում ընթացիկ շինարարական աշխատանքները եւ ժամանակակից բնապահպանական կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները։

Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասել է, որ հանքի շինարարությունը մոտեցել է «ամենաթեժ փուլին»։

 

«Հանքի կառուցապատման այս փուլում արդեն իսկ ներդրվում են բնապահպանական կառավարման նպատակներով նախագծված ենթակառուցվածքները, շրջակա ջրային ռեսուրսների պաշտպանությունն ապահովող ժամանակակից ջրահեռացման եւ ջրերի կառավարման համակարգերը»,- նշել է Հայկ Ալոյանը:

 

Նա տեղեկացրել է, որ հանքի շինարարությունը կավարտվի 2018-ի ամռանը եւ տարվա երկրորդ կեսին կարտադրվի առաջին ոսկին: Նախատեսում են տարեկան արտադրել 210 հազար ունցիա ոսկի՝ շուրջ $ 250 մլն ընդհանուր արժեքով։

 

«Լիդիան Արմենիան»-ի արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանը, ներկայացնելով կառուցվող համակարգերի եւ ներդրվող նոր տեխնոլոգիաները, նշել է, որ ընկերությունը հոգացել է այն մասին, որ ջրերի կառավարման հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները չեզոքացվեն։

Էդգար Զաքարյանը Էդգար Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ներկայում կույտային տարրալվացման հարթակի շինարարություն է կատարվում։ Հարթակի տակ կառուցվելու է իզոլացիոն շերտ, որ ցիանաջուրը չարտահոսի։ Դրենաժային համակարգի միջոցով էլ ամբողջ հարստացված ջուրը տեղափոխվելու է հարստացված ջրերի ավազան։ Իսկ մնացորդային ջուրը օգտագործվելու է տեխնիկական նպատակներով»,- պատմել է Էդգար Զաքարյանը։

 

«Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելն էլ տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիրը ձեռք է բերում Հայաստանում «Կատերպիլար» ընկերության ամենամեծ ավտոպարկը՝ $ 65 միլիոն ընդհանուր արժողությամբ ժամանակակից սարքավորումներ։

Պիտեր Նելը Պիտեր Նելը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գնել ենք մեկ էքսկավատոր, ինը բեռնատար մեքենա, մեկ բեռնակրիչ եւ մի քանի այլ փոքր տեխնիկա։ Բեռնատարներից վեցը արդեն տեղում են, եւս երեքը՝ դեռ ճանապարհին։ Առաջին երկու-երեք տարվա համար այս տեխնիկան բավարար է»,-հայտնել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամուլսարի հանքի 2018 թ. ավարտվող շինարարության արժեքը կկազմի $ 370 միլիոն: Շինարարության շրջանակներում հոկտեմբերի դրությամբ ստեղծվել էր ավելի քան 1500 աշխատատեղ։ Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին