«Հեռուստամարաթոն 2017»-ն արձանագրել է $ 12,5 մլն արդյունք - Mediamax.am

4719 դիտում

«Հեռուստամարաթոն 2017»-ն արձանագրել է $ 12,5 մլն արդյունք


Լուսանկարը` Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի արդյունքում արձանագրվել է $ 12 505 456-ի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

Հիմնադրամում նշել են, որ գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանը եւ նոր ոռոգման ցանցի կառուցմանը, եւ Արցախում արեւային էներգետիկ կայանների տեղակայմանը։

 

Այս տարվա խոշոր բարերարների թվում են.

 

Անանուն բարերար ԱՄՆ-ից՝ $ 2 500 000;

Սամվել Կարապետյան՝ $ 2 250 000;

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ $ 350 000;

Սամվել Ալեքսանյան՝ $ 200 000;

Վարդանյանների ընտանիք՝ $ 125 000;

Վարուժան Գրիգորյան՝ $ 100 000;

Բարսեղ Բեգլարյան՝ $ 100 000;

Անանուն բարերար (ԱՄՆ)՝ $ 100 000;

Բաղդասարյանների ընտանիք (ԱՄՆ)՝ $ 100 000;

Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)՝ $ 100 000;

Վալեքս Գրուպ՝ $ 100 000;

Վահե Կարապետյան՝ $ 60 000;

Ժան Մարի Ատամիան՝ $ 50 000;

Ալբերտ Բոյաջյան՝ $ 50 000:

 

Հիմնադրամում ընդգծել են, որ տվյալները կարող են փոփոխվել:

 

Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ ընդհանուր $ 350 մլն արժողությամբ:

 

«Հեռուստամարաթոն 2016»-ն արձանագրել էր $ 15,4 մլն արդյունք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին