«Լիդիանի» ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումում - Mediamax.am

6467 դիտում

«Լիդիանի» ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումում


Լուսանկարը` Լիդիան Արմենիա»

Լուսանկարը` Լիդիան Արմենիա»

Լուսանկարը` Լիդիան Արմենիա»

Լուսանկարը` Լիդիան Արմենիա»


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը եւ Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումում ներկայացրել են «Լիդիանի» կողմից իրականացվող ծրագրերը:

Արմեն Ստեփանյանը Նա ներկայացրել է Ամուլսարում կենսաբազմազանության վրա ազդեցությունների կառավարմանն ու մեղմացմանն ուղղված «Լիդիանի» նախաձեռնությունները, որոնք իրականացվում են միջազգային լավագույն փորձին հետեւելով: Ներկայացվել է նաեւ հանրային-մասնավոր համագործակցության արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարելավման փորձը:

 

Ջո Թրեվիքը, որը նաեւ կենսաբազմազանության խնդիրների շուրջ «Լիդիանի» հիմնական խորհրդատուներից է, ինչպես նաեւ Ջերմուկ ազգային պարկի ծրագրի գլխավոր միջազգային խորհրդականը, համանախագահել է միջազգային սիմպոզիումը՝ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Ինտեր-ամերիկան զարգացման բանկի (IDB) անունից:

 

Ջո Թրեվիքը եւ Արմեն Ստեփանյանը Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման մոտեցումները ներկայացրել են նաեւ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA) Վաշինգտոնի մասնաճյուղում:

 

Կենսաբազմազանության մի շարք մասնագետներ համարում են, որ «Լիդիանի» մոտեցումը համապարփակ մեղմացման միջոցառումների մշակման եւ հազվագյուտ տեսակների պահպանության ուղղությամբ կարող է դառնալ օրինակելի հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: Լավագույն օրինակը հազվագյուտ ալպիական բուսատեսակի` Մատնունի Ծիրանավորի պահպանության ու հետազտոտության ծրագիրն է, որ «Լիդիանը» իրականացնում է Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ համատեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին