4464 դիտում

ՊՆ մրցույթը՝ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am հղմամբ:

Հարցերի համար կարելի է գրել atmk@mil.am էլ.փոստին կամ զանգահարել +374 10 29 44 16 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am