Երեւանում բացվել է «Նկարիչները հայոց բանակին» ցուցահանդեսը - Mediamax.am

6733 դիտում

Երեւանում բացվել է «Նկարիչները հայոց բանակին» ցուցահանդեսը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Նկարիչները հայոց բանակին» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանակակից նկարիչների շուրջ 70 աշխատանք:

 

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սա Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

 

Դեկտեմբերի 15-ին ցուցահանդես է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին