1952 դիտում

Վարդենյաց լեռնանցքը փակ է


Լուսանկարը` https://komiinform.ru


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Աբովյան - Չայնի, Ջուջեւան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում եւ Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է:

Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:

Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի եւ Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am