1571 դիտում

Դեպի Սեւանավանք տանող աստիճանները կարող են «մեղմացվել»


Լուսանկարը` Uwe Brodrecht


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինության պետական կոմիտեն տեղեկացրել է, որ մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն-Սեւան եւ Սեւանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ:

«Նախատեսվում է Լճաշեն - Սեւան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ, տալով մանրամասն գոտեւորում, առանձնացնելով լողափի, հանգստի եւ սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կանոնակարգված նախագծի շրջանակներում: Թերակղզու հատվածում կմշակվեն կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության եւ դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am