1426 դիտում

«Լիդիան Արմենիա»-ն զբաղվում է Գնդեվազի ջրագծի վթարի վերացմամբ


Լուսանկարը` «Լիդիան Արմենիա»


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին Ամուլսարի տարածքում հողային շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գնդեվազ համայնքի խմելու ջրագծերից մեկը:

Ընկերությունում նշել են, որ հողի հոսքը դեպի ջրագիծ կանխելու նպատակով վնասված ջրագծով ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս պահին ընթանում են խողովակաշարի վերանորոգման ակտիվ աշխատանքներ:

Վերանորոգումը նախատեսվում է ավարտել փետրվարի 8-ի երեկոյան:

Ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի ջրագծի անվտանգ վերագործարկման մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am