1359 դիտում

Գառնիում տեղադրված թեքաչափը կկանխատեսի երկրաշարժերը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ մասնակցելու դիտարանում գերճշգրիտ լազերային թեքաչափի շահագործմանը:

Սեյսմոլոգիական սարքն առաջինը տեղադրվում է Հայաստանում: Այն ՌԴ Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտի եւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գիտնականների ու մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքն է:

Թեքաչափը նախատեսված է միջնաժամկետ եւ երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, եւ հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետեւել երկրակեղեւի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ: ԱԻՆ-ում նշել են, որ այն մեծ ձեռքբերում է նաեւ երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: 

«Այսօր եզակի օր է, քանի որ այդ եզակի սարքը տեղադրվում է եզակի վայրում: Շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար: Ես այն շատ եմ կարեւորում եւ համոզված եմ, որ հետագա փոխգործակցությունը կհանգեցնի ավելի մեծ արդյունքների»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախկինում եղած սարքերի համեմատությամբ՝ այս թեքաչափը շուրջ 1000 անգամ ավելի ճշգրիտ է արձանագրում երկրակեղեւի տատանումը: Սարքի զգայունությունը շատ բարձր է եւ արձանագրում է ամենաթույլ՝ միկրոսեյսմիկ շեղումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am