Տոնոյանն ու Պուչկովը քննարկել են աղետների համատեղ դիմակայումը - Mediamax.am

2255 դիտում

Տոնոյանն ու Պուչկովը քննարկել են աղետների համատեղ դիմակայումը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Սոչիում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:

ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում  հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաեւ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:

 

Մասնավորապես, քննարկվել են տեխնիկական աջակցության եւ վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ եւ հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները:

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է աղետներին համատեղ դիմակայելու եւ արձագանքելու կարեւորությունը:

 

ՀՀ ԱԻ նախարարը Վլադիմիր Պուչկովին հրավիրել է դեկտեմբերի 5-7-ը մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրով միջոցառումներին:

 

Վլադիմիր Պուչկովն էլ պատասխան հրավերով Դավիթ Տոնոյանին առաջարկել է մասնակցել «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին