Լույս է տեսել Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզների և խոսքերի ժողովածուն - Mediamax.am

3701 դիտում

Լույս է տեսել Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզների և խոսքերի ժողովածուն


Լուսանկարը` http://www.aniarc.am


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը լույս է ընծայել երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը:

Այն վերնագրված է «Քարոզներ և խոսքեր» եւ նվիրված է Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին:

 

Ժողովածուում տեղ են գտել Վազգեն Ա Կաթողիկոսի` տարբեր եկեղեցական տոների և հիշարժան արարողությունների առիթներով խոսված քարոզները:

 

Ժողովածուն հրատարակության է պատրաստվել Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի ջանքերով:

 

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին