Նյու Յորքում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսը - Mediamax.am

4078 դիտում

Նյու Յորքում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսը


Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ


Երեւան: Մեդիամաքս: Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առիթով Նյու Յորքի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնակայանում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի բանակային թեմայով լուսանկարների ցուցահանդեսը:

Փետրվարի 23-ին ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ 40 լուսանկարներ։

 

ՀԲԸՄ-ի Զարգացման ծրագրերի տնօրեն Քերին Փափազյանն ասել է, որ Բարեգործականի համար պատիվ էր Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ հյուրընկալել նման ցուցահանդես։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին