«Հանրապետություն». 90 հոգով՝ թուրքերի հետ բանակցելու - Mediamax.am

exclusive
1861 դիտում

«Հանրապետություն». 90 հոգով՝ թուրքերի հետ բանակցելու


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի «Հանրապետություն» հատուկ նախագծի հերթական գլուխը պատմում է այն մասին, թե ինչպես է 1918թ. փետրվարի վերջին Թուրքիայի հետ վերջնական հաշտություն կնքելու նպատակով Անդրկովկասի պատվիրակությունը մեկնում է Տրապիզոն։

 

«Հայ պատգամավորները հույս ունեին թուրքերի հետ բանակցություններում ստանալ Արեւմտյան Հայաստանում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն։

 

 

Հովհաննես Քաջազնունին հայտարարում էր, որ «Դաշնակցությունը հերթից դուրս դնում է պատերազմը վերջացնելու եւ Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիայի ազդարարած սկզբունքներով հաշտություն կնքելու հարցը՝ հաշտություն առանց բռնագրավումի եւ ռազմատուգանքի՝ ժողովուրդների ինքնորոշման հիմունքով։ Այս սկզբունքը պետք է հանգի Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծման»», - ասվում է նախագծի հերթական գլխում:

 

«Հանրապետությունը» նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին: Նախագիծը ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները: Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին