«Հանրապետություն». Անարխիա Հայաստանում - Mediamax.am

exclusive
1458 դիտում

«Հանրապետություն». Անարխիա Հայաստանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի «Հանրապետություն» հատուկ նախագծի հերթական գլուխը պատմում է, որ 1917թ. հեղափոխությունների հետեւանքով առաջացած լիակատար ամենաթողությունը, կենտրոնական կառավարության բացակայությունը, ռազմաճակատի քայքայումը եւ զորքերի ընդհանուր բարոյալքումը չէին կարող բացասական ազդեցություն չունենալ հայկական իրականության վրա։

 

«1918թ. փետրվարի կեսերից Անդրկովկասի թաթարները թուրքական գործակալների ու սպաների աջակցությամբ հակահայկական լայնածավալ բախումներ են սկսում Անդրկովկասի գրեթե բոլոր շրջաններում։ Երեւանի եւ հարակից շրջանների թաթարական բնակչությունը ոչ միայն չէր ցանկանում պատերազմել թուրքական բանակի դեմ, այլեւ ամեն կերպ խոչընդոտում էր հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, դարանակալում, սպանում ու թալանում հայերին»,- ասվում է նախագծի հերթական գլխում:

 

 

«Հանրապետությունը» նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին: Նախագիծը ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները: Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին