Մանկապարտեզներում աղետների ռիսկերը կկառավարվեն - Mediamax.am

2012 դիտում

Մանկապարտեզներում աղետների ռիսկերը կկառավարվեն


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 12-17-ն անցկացրել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում:

Այն իրականացվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

 

Փորձարկմանը ներգրավվել են «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք ներկայացրել են առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Փորձարկման ընթացքում յուրաքանչյուր կրթօջախում ստեղծվել է աղետների ռիսկի կառավարման խորհուրդ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, որոնց մասնակցությամբ մշակվել է աղետների ռիսկի կառավարման պլան:

 

ԱԻՆ-ը մշակել է վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարահանման պլանները, որոնք համապատասխան տարահանման պայմանական նշանների հետ միասին փակցվել են շենքերի ներսում՝ սահմանված վայրերում:

 

Պլանի փորձնական կիրառման ժամանակ ի հայտ եկած թերությունների եւ ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի եւ կփորձարկվի այլ մարզերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին