«Պրոսպեկտ Մոլ»-ում հակահրդեհային թերություններ են հայտնաբերվել - Mediamax.am

2945 դիտում

«Պրոսպեկտ Մոլ»-ում հակահրդեհային թերություններ են հայտնաբերվել


Լուսանկարը` ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 19-ին՝ ժամը 02:00-ին, «Պրոսպեկտ Մոլ» («Երեւան Սիթի») առեւտրային համալիրում մեկնարկել է ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ այցելուների տարահանումը» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել է «Պրոսպեկտ  Մոլ» առեւտրային համալիրի  1-ին  հարկի առեւտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ այն տարածվել է 1-ին հարկի մյուս առեւտրի կետեր եւ 2-րդ հարկ: Առաջին հարկը ծխապատ է, եւ ծխապատված գոտում կան մարդիկ:

 

Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 35 քմ: Հակահրդեհային խումբն արագ պարզվում է, թե ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, մարդկանց համար վտանգի առկայությունը, տարհանելու ճանապարհներն ու եղանակները, որոշվում է հրդեհի մարման վճռական ուղղությունը, կազմվում է հակածխային օղակ՝ ծխապատ գոտուց մարդկանց տարահանումն  իրականացնելու համար:

 

Ժամը 02:35-ին հրդեհաշիջման ղեկավարը հաղորդում է ՀՀ հրդեհի մարման մասին:

 

Ուսումնավարժանքին ներգրավված է եղել ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: 

 

Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են բավականաչափ թերություններ, որոնց շտկման նպատակով ԱԻՆ-ը կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ կազմելու է հրդեհային անվտանգության եւ արձագանքման անհատական  պլաններ: 

 

Նմանատիպ ուսումնավարժանք իրականացվել է նաեւ «Վեգա» հիպերմարկետում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին