Վիկտոր Սողոմոնյանի «Դեսպանատուն» սերիալը կմեկնարկի НТВ ալիքով - Mediamax.am

5142 դիտում

Վիկտոր Սողոմոնյանի «Դեսպանատուն» սերիալը կմեկնարկի НТВ ալիքով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր երեկոյան ռուսական НТВ ալիքով կկայանա «Դեսպանատուն» սերիալի պրեմիերան, որի հեղինակն ու պրոդյուսերը քաղաքագիտական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն է:

««Դեսպանատուն»-ը, նախ եւ առաջ, քաղաքական դրամա է: Վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքական նորություններն ամեն օր մեր կողմից սպառվող ինֆորմացիայի մեջ զբաղեցնում են գերիշխող դիրք: Ընդ որում՝ այդ տեղեկատվությունը ոչ միայն չի վանում սպառողներին, այլեւ նկատվում է համաշխարհային քաղաքականության եւ դրանում գործող անձանց հանդեպ հետաքրքրության աճ»,- պատմել է Վիկտոր Սողոմոնյանը Teleprogramma-ին տված հարցազրույցում: 

«Վստահ եմ, որ վերջին տարիների քաղաքական սերիալների, օրինակ՝ «Քարտերի տունը» հեռուստանովելի աղմկալի հաջողությունը պայմանավորված է նաեւ այս գործոնով: Այնպես որ, նախ եւ առաջ, ցանկություն կար այս շատ հայտնի թրենդին մասնակից լինել: Երկրորդը՝ կար անկեղծ ցանկություն ցույց տալ դիվանագետների աշխատանքի կարեւորությունը, որը հասարակ մարդկանց տեսանելի չէ: Եվ երրորդը, անձնական առումով, սերիալը դարձավ լավ հնարավորություն՝ էկրանավորելու քաղաքականության եւ արտաքին քաղաքական գործընթացների մասին իմ գիտելիքները: Հուսով եմ, որ արդյունքում ստացվել է հետաքրքիր ֆիլմ, որը դուր կգա հեռուստադիտողին»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին