Հայր Կարյունը հերքում է՝ կաթողիկոսի դեմ ցույցի նախաձեռնողն ինքը չէ - Mediamax.am

exclusive
7299 դիտում

Հայր Կարյունը հերքում է՝ կաթողիկոսի դեմ ցույցի նախաձեռնողն ինքը չէ


Լուսանկարը` http://www.theiconichand.com


Երեւան: Մեդիամաքս: Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանն այսօր Մեդիամաքսի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե ինքն է նախաձեռնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիան։

Մայիսի 17-ին Հանրապետության հրապարակից մի քանի քաղաքացի բողոքի քայլերթ էր կազմակերպել դեպի Էջմիածին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին Գարեգին Երկրորդի հեռացումն ու կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում։

 

«Հայ-Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալներ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ ըստ Դանիել Մարտիրոսյանի՝ քայլերթի կազմակերպիչը Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանն է։

 

«Ես խոսել եմ Դանիելի հետ, ինքն ասում է՝ երբեք էդպիսի բան չեմ ասել։ Եթե Դանիելը հայր Կորյունի հետ մտերիմ է, չի նշանակում, որ Հայր Կորյունն է կազմակերպել։ Ասացի՝ պահանջի կամ դու հերքի, որ էդպիսի բան չկա։ Եթե ես ուզենամ այդպիսի բան անել, պիտի Դանիելի՞ միջոցով անեմ, ես չէի՞ կարող անել։ Դրա պետքը ունե՞մ ես»,- Մեդիամաքսին ասել է Սուրբ Գայանե վանքի վանահայրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին