Ֆեյսբուքում նախագահ Արմեն Սարգսյանի անունով բացված էջը կեղծ է - Mediamax.am

2467 դիտում

Ֆեյսբուքում նախագահ Արմեն Սարգսյանի անունով բացված էջը կեղծ է


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնաբերել է նախագահ Արմեն Սարգսյանի անունով բացված կեղծ էջ:

Այդ մասին Մեդիամաքսին տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

 

Նա նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական որեւէ էջ որեւէ սոցիալական ցանցում առայժմ չունի:

 

«Առիթից օգտվելով, կուզենայինք հորդորել երկրի ղեկավարի անունով բացված կեղծ էջի հեղինակին՝ դադարեցնել այդ էջի գործունեությունը: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նախագահ Սարգսյանի հնարավոր ներկայությանը, այս պահին հարցը քննարկվում է եւ ծրագրում ենք ապագայում օգտվել ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ ավելի ակտիվ լինել սոցիալական ցանցերի տիրույթում», - ասել է Հասմիկ Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին