ՄԱԿ-ը կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի նվազեցման հարցում - Mediamax.am

2491 դիտում

ՄԱԿ-ը կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի նվազեցման հարցում


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորին այսօր ասել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել աջակցել Հայաստանին աղետների ռիսկի նվազեցման եւ դիմակայունության բարձրացման գործընթացում։

Այս մասին պաշտոնյան նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպմանը։

 

Մամի Միզուտորին ընդգծել է, որ աղետների ռիսկի նվազեցումն այն օրակարգն է, որ պետք է միավորի ոչ միայն հասարակության բոլոր շերտերին, այլեւ այս ուղղությամբ պետք է ակտիվ անդրսահմանային համագործակցություն ծավալվի:

 

«Ներկայումս պետական մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում աղետների ռիսկի նվազեցմանը եւ արտակարգ իրավիճակներին վերաբերող դաշտին առնչվող հարցերում պառլամենտական ավելի մեծ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

 

Պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը կարեւորվել է աղետների ռիսկերի նվազեցման հարցում Հայաստանի խորհրդարանի ու կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը:

 

Հունիսի 26-27-ը Երեւանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը:

 

Այս ձեւաչափով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին