Մատենադարանը նշում է հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակը - Mediamax.am

4601 դիտում

Մատենադարանը նշում է հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակը


Լուսանկարը` Armenpress


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 28-ից 30-ը Մատենադարանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին:

Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 10:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում:

 

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն եւ այլն:

 

Զեկույցներով հանդես կգան Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Հունաստանից, Ուկրաինայից ժամանած գիտնականներ:

 

Բացման արարողությունից անմիջապես հետո կկայանա Լեւոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին