Հայտնի են «Սարդարապատից Արցախ» համահայկական մրցույթի հաղթողները - Mediamax.am

1893 դիտում

Հայտնի են «Սարդարապատից Արցախ» համահայկական մրցույթի հաղթողները


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Սարդարապատից Արցախ» խորագրով շարադրությունների եւ նկարչական աշխատանքների համահայկական մրցույթում հաղթող է ճանաչվել 20 շարադրություն եւ նույնքան նկար:

ԿԳՆ-ում նշել են, որ մրցույթն անցկացվել էր Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի պետական միջոցառումների շրջանակում: 

 

Շարադրությունների մրցույթում հաղթել է Աշոտ Հովակիմյանը (Հայաստան),  նկարչական մրցույթում՝ Էլեն Հակոբյանը (Հայաստան): 

 

«Առաջին հանրապետության 100-ամյակի թեման մեզ համար կարեւոր է պատմական տեսանկյունից. հարյուրամյակների ընդմիջումից հետո, վերագտնելով  պետականությունը, մենք արձանագրեցինքն ազգային երազանքի իրագործումը: Այս տարի պետական մակարդակով նշելով 100-ամյակի հոբելյանը՝ մենք վերաիմաստավորեցինք այդ մեծ երազանքը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ հաղթող դպրոցականների հետ հանդիպմանը:

 

Հաղթողներից 15 լավագույններն արժանացել են մրցանակների:

 

Հաղթած շարադրությունները եւ նկարները տպագրվել են միասնական ժողովածուում:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 600 շարադրություն եւ 200 նկար Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր դպրոցներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին