«Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի - Mediamax.am

3004 դիտում

«Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:

Արմեն Սարգսյանը նաեւ առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

 

Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ:

 

Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին