ՄԻՊ-ը քննարկում է լրատվամիջոցի խուզարկության հարցը - Mediamax.am

1862 դիտում

ՄԻՊ-ը քննարկում է լրատվամիջոցի խուզարկության հարցը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկում է Yerevan Today խմբագրությունում այսօր տեղի ունեցած խուզարկությունը։

Ուսումնասիրվում են հարցի շուրջ եղած հրապարակումները եւ լրատվամիջոցի պարզաբանումը։

 

Թեեւ, ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էլ, որ խմբագրության խուզարկությունը լրագրողական գործունեության հետ առնչություն չունի, այնուամենայնիվ, քրեական հետապնդման մարմնից ՄԻՊ-ը պահանջել է պարզաբանումներ:

 

Քննչակամ կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, եւ վերջինի շրջանում միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

 

«Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որեւէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու եւ տարածելու եղանակը եւ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,- ընդգծել էին ՔԿ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին