ԵԱՀԿ-ում գերազանց են գնահատել Հայաստանի Պաշտպանի աշխատանքը - Mediamax.am

2746 դիտում

ԵԱՀԿ-ում գերազանց են գնահատել Հայաստանի Պաշտպանի աշխատանքը


Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարշավայում տեղի ունեցած ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական միության եւ դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

 

Ըստ հայտարարության՝ ընդգծվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում: 

 

«Այն գերազանց օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է անկախ մշտադիտարկումը խթանել ժողովրդավարությունը»,- նշված է հայտարարությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին