Ամեն փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, ասել է նախագահը - Mediamax.am

1871 դիտում

Ամեն փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր նախագահ Արմեն Սարգսյանին ասել է, որ արխիվը 2004-ից մինչ օրս տարեկան 250 000 էջ թղթե եւ 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաստաթուղթ է թվայնացրել:

Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում ծանոթացել է հազվագյուտ փաստաթղթերին, դրանց վերականգնման լաբորատորիայում եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում էլ՝ իրականացվող աշխատանքներին:

 

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830-1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն:

 

«Յուրաքանչյուր փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաեւ մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, եւ եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք»,- ասել է Արմեն Սարգսյանը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին