Լեհաստանի Զամոշչ քաղաքում հայկական խաչքար է բացվել - Mediamax.am

2418 դիտում

Լեհաստանի Զամոշչ քաղաքում հայկական խաչքար է բացվել


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 16-ին Լեհաստանի Զամոշչ քաղաքում տեղի ունեցավ Հայ-լեհական բարեկամության խաչքարի բացման արարողությունը՝ լեհաստանաբնակ հայազգի բարերար Արսեն Հովսեփյանի հովանավորությամբ:

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Զամոշչի քաղաքապետ պարոն Անջեյ Վնուկը, Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, լեհահայոց հոգեւոր հովիվ Հայր Ներսես Հարությունյանը, Լեհաստանի կաթոլիկ հայերի առաջնորդ Հայր Նաումովիչը, մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Հայ-լեհական բարեկամության խաչքարը խորհրդանշում է հայերի դարավոր ներկայությունը Զամոշչ քաղաքում, ուր նրանք ժամանել են իշխան Յան (Հովհաննես) Զամոյսկու հրավերով, ով 1585 թ. ապրիլի 30-ի հատուկ հրամանով իրավունք է տվել հայերին զբաղվել առեւտրով, ինչպես նաեւ կառուցել սեփական Եկեղեցին: 19-րդ դարի կեսերին Զամոշչի հայկական եկեղեցին քանդվել է: Հայ-լեհական բարեկամության խաչքարը կանգնեցված է նույն վայրում եւ հանդիսանում է քանդված եկեղեցու կրկնօրինակը: Խաչքարի հեղինակն է Հայաստանի ժողովրդական արտիստ, վարպետ Վարազդատ Համբարձումյանը:

 

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Խաչվերացի տոնական պատարագը Սուրբ Կատաժինայի եկեղեցում`Հայր Ներսեսի օրհնությամբ:

 

Այնուհետեւ, Զամոշչի թանգարանում հյուրերն ունկնդրեցին «Հայերը Զամոշչում» խորագրով դասախոսություն, որի ավարտին դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգեւատրեց Զամոշչի թանգարանի տնօրեն Անջեյ Ուրբանսկուն հայանպաստ գործունեության եւ հայ մշակույթի հանրահռչակման համար:

 

Օրվա ավարտին, Զամոշչի հին քաղաքում տեղի ունեցավ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի համերգը:

 

Լեհ-հայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառումներն իրականացվեցին Հայաստանի առաջին Հանրապետության եւ Լեհասանի անկախության 100-ամյա տարելիցի շրջանակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին