Երեւանում են UCLA-ի ռեկտորն ու «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը - Mediamax.am

4656 դիտում

Երեւանում են UCLA-ի ռեկտորն ու «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր Ջին Բլոքն ու համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, Հայաստանի Ազգային հերոս Էրիկ Էսրաիլյանն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են ցուցադրությանը, դիտել ցուցանմուշները:

Հիշողությունների պուրակում Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը ջրել են «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից 2017-ին տնկած եղեւնին:

UCLA-ի ներկայացուցիչներին այսօր ընդունել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Վեհափառը ողջունել է նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձեւավորել UCLA-ի եւ Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ:

Գարեգին Բ-ն ընդգծել է, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին