Հարգանքի տուրք մաեստրոյին՝ «Ազնավուր» հիմնադրամում - Mediamax.am

2894 դիտում

Հարգանքի տուրք մաեստրոյին՝ «Ազնավուր» հիմնադրամում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից՝ ժամը 12:00-ից, Երեւանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարեւանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

Հիմնադրամը տեղեկացնում է, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն, բերել ծաղիկներ եւ մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին