Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների ցանկը - Mediamax.am

4521 դիտում

Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների ցանկը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը:

Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հոկտեմբերի 8-9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը, որն անդամ երկրների ԱԳ նախարարներից բաղկացած ատյան է:

 

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում կլինի Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

 

Ֆրանկոֆոնիայի ավանում ամենօրյա ռեժիմով կգործի ավելի քան 40 տաղավար։ Կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ։

 

Հոկտեմբերի 10-ին «Թումո» կենտրոնում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 

 

Ֆորումի շրջանակում կհիմնվի ՏՏ նախարարերի ցանց։ Հյուրերի թվում են արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան, ինտերնետի հիմնադիրներից Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը։

 

Հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ՖՄԿ գագաթաժողովը, որին կմասնակցեն 83 անդամ ասոցացված եւ դիտորդ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ։

 

Նույն օրը՝ ժամը 19։30-ին, Հանրապետության Հրապարակում տեղի կունենա գալա համերգ՝ հայտնի արտիստների մասնակցությամբ:

 

Համերգը բաղկացած կլինի երեք մասից, որի ավարտական մասը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին։

 

Գագաթաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 12-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին