Պտույտ Բեյրութի թաղերում՝ հայերի կյանքը Փաշինյանի այցի քարտեզով - Mediamax.am

2947 դիտում

Պտույտ Բեյրութի թաղերում՝ հայերի կյանքը Փաշինյանի այցի քարտեզով


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 20-ին Լիբանանի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում բարձրացված են Հայաստանի եւ Լիբանանի Հանրապետությունների պետական դրոշները, պատվո պահակախմբի զինվորները զգաստ շարք են կազմել. Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով Լիբանանում է: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորում են Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ու Լիբանանի վարչապետի արարողակարգի ղեկավար Լահուդ Լահուդը: 

Ավտոշարասյունն անցնում է Բեյրութի մուսուլմանական թաղամասերով եւ հասնում կենտրոն. օդանավակայանից մինչեւ քաղաքի կենտրոնական մասեր ձգվող ճանապարհին գծագրվում է Լիբանանի մայրաքաղաքի ողջ դեմքը՝ իր բազմազանությամբ եւ ընդգծված տարբերություններում: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Քաղաքական երանգները՝ Լիբանանում

 

Հանդիպում Լիբանանի երեք պաշտոնյաների եւ երեք հայկական կուսակցությունների հետ՝ վարչապետի պաշտոնակատարի առաջին օրվա առաջին մասի օրակարգն է: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Նախ` կանգառ Լիբանանի նախագահական նստավայրում՝ Նիկոլ Փաշինյանի ու Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպմանը քննարկվում են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր եւ  ընդգծվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը «պայմանավորված է պատմական բարեկամական կապերով եւ լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ»:

 

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի կեցավայրում կայացած հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները կարեւորում են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

«Մեր եղբայր հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում եւ իրենց կարեւոր նպաստն են բերում Լիբանանի առաջընթացին», - ասում է Նաբիհ Բըրին:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Լիբանանի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարներ Սաադ Հարիրին եւ Նիկոլ Փաշինյանը բազմակողմ հարցերի քննարկման ընթացքում արձանագրում են, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ պետք է ակտիվ աշխատել տնտեսական բաղադրիչը եւս այդ նշաձողին հասցնելու ուղղությամբ:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Քաղաքական հաջորդ հանդիպումները Լիբանանում Հայաստանի դեսպանությունում են. վարչապետի պաշտոնակատարին սպասում են հայ ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչները: Հանդիպումները թեեւ կարճ են տեւում, բայց կարեւոր ուղերձները փոխանցվում են:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին նախ նկատում է, որ իրենց նպատակը՝ մինչեւ հայության՝ Հայաստան վերադարձը, համայնքի ինքնությունը Միջին Արեւելքում պահպանելն է, եւ այդ գործում անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը.

 

«Միայն այս շրջանի հայությունն է, որ Թուրքիային սահմանակից երկրներում է ապրում եւ միակն է, որ մոտ է Հայաստանին աշխարհաքաղաքական իմաստով: Աշխարհով մեկ կան հայեր, որոնք քաղաքական գործունեություն են ծավալում իրենց բնակված երկրներում, սակայն միայն Լիբանանում է, որ հայ համայնքը եւ նրա քաղաքական իրավունքները ճանաչված են Սահմանադրությամբ: Մեր համայնքը կարող է շատ օգտակար լինել Լիբանան-Հայաստան հարաբերություններում»: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Լիբանանի մշակութային կյանքն ու հայերը

 

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին օրվա օրակարգում է նաեւ Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխավոր խմբագիրների եւ «Սեւան», «Վանա ձայն» ռադիոկայանների տնօրենների հետ: 

 

«Սեւան» ռադիոկայանի գործադիր տնօրեն Միքայել Վայեջյանն ասում է, որ Լիբանանում հայերը շատ ակտիվ մասնակցում են մշակութային, մարզական, կրթական կյանքին.

 

«Հայկական համայնքը՝ իր կուսակցություններով ու միություններով, պարբերաբար մշակութային միջոցառումներ է կազմակերպում, որոնք ոչ միայն ուղղված են հայապահպանության գործին, այլեւ ներկայացնում են մեր մշակույթը այլազգիներին: Լիբանանում ունենք հրաշալի գեղանկարիչներ, դերասաններ, թատրոններ եւ արվեստի այլ ներկայացուցիչներ:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Մենք մասնակցում են տարբեր փառատոնների, այս տարի, օրինակ, Beirut Art Fair միջազգային ցուցահանդեսին ներկայացանք, որն ուներ մասնակիցներ 62 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Լիբանանցիները բարձր են գնահատում հայ մշակույթը: Օրինակ՝ գեղանկարիչ Մարատ Մարգարյանի աշխատանքը ցուցադրված է Լիբանանի Կենտրոնական բանկում, նախագահական պալատում, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Լիբանանցիները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստան գնալու, մշակութային ու տնտեսական բնագավառներում ներդրումներ անելու հարցում»: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Լիբանանյան կապիտալն ու Հայաստանում ներդրումները

 

Նիկոլ Փաշինյանի այցի առաջին օրվա վերջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ է. հավաքվածների մեջ տարբեր մասնագիտություններ եւ Լիբանանի կյանքի բազմաթիվ ոլորտներում նշանակալի դիրքեր ունեցող մարդիկ են: Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման, ոլորտային բարեփոխումներին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթությունների, հայրենադարձության, պետություն-եկեղեցի համագործակցության եւ այլ թեմաների շուրջ լիբանանահայերի հարցերին:

 

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կառավարությունը նպատակադրվել է Հայաստանն ագրարային երկրից դարձնել տեխնոլոգիական երկիր եւ ակնկալվում են ներդրումներ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում. «Ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է լինի արտադրական երկիր. մեծ հեռանկարներ ունեն ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթեւ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը եւ այս ամենը տեղավորվում է էկո` կանաչ Հայաստանի գաղափարի ներքո»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գործարար Սյուզի Սեմերջյանը, ով մի քանի ընկերություններ ունի խորհրդատվության, վերապատրաստման, սերտիֆիկացման ոլորտներում, կարծում է, որ վերջին տարիներին Հայաստանը քաջալերում է գործարարներին եւ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել ներդրումների համար.

 

«Մեր ընկերություններից երկուսը Հայաստանում գործում են: Ամուսինս՝ Րաֆֆի Սեմերջյանը, այժմ այնտեղ զբաղվում է այդ գործով: Ես, որպես գործարար, առաջիկա 5 տարիների համար ներդրողների ներգրավման փայլուն հեռանկարներ եմ տեսնում: Բազմաթիվ գործարարներ հետաքրքրված են Հայաստան տեղափոխվելու եւ գործ սկսելու, Հայաստանի հետ բիզնես կապեր հաստատելու, համագործակցելու հարցում: Լիբանանահայ գործարարներից շատերն են ուզում հայրենիքում բիզնես դնել, այնպես որ՝ Հայաստանի կառավարությունը պետք է շատ լավ քաղաքականություն վարի ներդրումների հարցում, քաջալերի ներդրողներին, դյուրացնի գործընթացը: Հիմա մեծ ձգողականություն կա Հայաստանի հանդեպ»:

 

Հոգեւոր կյանքը

 

Այցի երկրորդ օրվա երեք հանդիպումները հայկական երեք եկեղեցիների ներկայացուցիչների հետ են: Վարչապետի պաշտոնակատարն այցելում է Բեյրութում գործող հայկական կրթական եւ հոգեւոր-մշակութային կենտրոններ:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Օրը մեկնարկում է Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագով: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Պատարագից հետո՝ եկեղեցում բակում հավաքված լիբանանահայերը՝ «դուխով» գրությամբ վերնաշապիկներով ու գլխարկներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով ու ծափահարություններով են դիմավորում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Լուսանկարվելու համար հեռախոսները պատրաստ պահած լիբանանահայերից մի մասին հաջողվում է ունենալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ այդ սպասված սելֆիները, որից հետո պատվիրակությունը մեկնում է Հայկազյան համալսարան: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Այստեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Մերձավոր Արեւելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամներին, ինչպես նաեւ Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Հոգեւոր հաջորդ կենտրոնը, որտեղ կանգ է առնում վարչապետի պաշտոնակատարը, Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանությունն է: Ավելի քան 270-ամյա պատմություն ունեցող Զմմառի միաբանության թանգարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ցույց են տալիս ամենաարժեքավոր ցուցանմուշը՝ Քրիստոսի փշեպսակի մասունքը, գինետանը՝ հյուրասիրում տեղում արտադրվող գինին:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Եկեղեցին, ինչպես ասում են հոգեւոր սպասավորները, մեծ դեր ունի համայնքի կյանքում եւ իր առաքելությունն ունի թե՛ հայապահպանման, թե՛ մշակութային եւ կրթական հարցերում:

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ասում է, որ «հոգեւոր արժեքները լիբանանահայերի կյանքի անբաժան երեւույթներ են, որովհետեւ եկեղեցին ժողովրդի կյանքի մեջ մնայուն ներկայություն է դարձել»: 

 

«Եկեղեցու առաքելությունը մեր հոգեւոր եւ բարոյական արժեքների կենսագործումն է մեր ժողովրդի կյանքում: Բնականաբար, որոշ փոփոխություններ կարող են լինել շեշտավորումների, առաջնահերթությունների առումով, սակայն սա մեր եկեղեցու հիմնական առաքելությունն է»: 

 

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի

 

Համայնքի կրթության կազմակերպումը

 

Նիկոլ Փաշինյանի՝ Հայկազյան համալսարան կատարած այցի ժամանակ նրան ծանոթացնում են հայկական կրթօջախի գործունեությանը եւ ծրագրերին:

 

Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տագեսյանն ասում է, որ Լիբանանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ հայ կրթական ցանցին՝ մանկապարտեզից մինչեւ համալսարան, հատկացված են բոլոր կրթական հնարավորությունները: 

 

«Լիբանանահայ կրթական ցանցը շատ ծավալուն էր՝ 50 եւ ավելի դպրոցներ ունեինք: Վերջին տարիներին է, որ նվազեց դպրոցների թիվը, քանի որ մարդկանց արտագաղթ կա: Բայց այսօր մենք շարունակում ենք պահպանել հայկական կրթությունն ու դաստիարակությունը, այնպես ենք անում, որ մեր դիմագիծը չկորցնենք, որովհետեւ Լիբանանը, որն այժմ շրջանի ամենախաղաղ երկիրն է, այն տեղն է, ուր արեւմտահայերենը շարունակվում է լիարժեք գործածվել: Հետեւաբար՝ արեւմտահայերենի մայրաքաղաքը պետք է շարունակել պահպանել այնքան, որքան կարելի է, եւ դրա համար, մենք բոլորի, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական աջակցության կարիքն ունենք»:

 

Մարի Թարյան (Բեյրութ-Երեւան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին