«Մի մեծ ընտանիք»՝ ծերանոցի տարեցների եւ մանկատան սաների համար - Mediamax.am

2135 դիտում

«Մի մեծ ընտանիք»՝ ծերանոցի տարեցների եւ մանկատան սաների համար



Դեկտեմբերի 23-ին ջերմ եւ ուրախ մթնոլորտ էր «Բարի տնակում». «Հայ Արմատ» բարեգործական կազմակերպությունը «Մի մեծ ընտանիք» նախաձեռնության շրջանակներում այստեղ էր հավաքել ծերանոցում ապրող տատիկներին ու պապիկներին եւ մանկատան սաներին։ 

 

Բոլորին մի տանիքի տակ հավաքելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ «Հայ Արմատ»-ի անդամները առաջին անգամ այցելեցին Երեւանի Հաղթանակ թաղամասում գործող թիվ 1 տուն ինտերնատ։ 

 

«Հայ Արմատ»-ի հիմնադիր անդամներից Անժելա Ղազարյանն ասում է, որ նախատոնական օրերին տարեցները ու երեխաները առավել քան երբեւէ ջերմության, հոգատարության եւ ուշադրության կարիք ունեն։ 

 

 

 

«Ուրախ ենք, որ տարեցներն ու երեխաներն այդ մի քանի ժամն անցկացրին ինչպես մի մեծ ջերմ ու բարի ընտանիքում», - ասում է նա։  

 

Անժելան նշում է, որ այս նախաձեռնությունը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլինեին աջակիցները։ 

 

 

 

«Շնորհակալ ենք թիվ 197 դպրոցի տնօրինությանը՝ երեխաների համար անվճար փոխադրամիջոց տրամադրելու համար եւ 3Բ դասարանի աշակերտներին իրենց հրաշալի ելույթի ու տարեցների նվերների համար, «Աբակուս-Երազ» մտավոր թվաբանության կենտրոնին` հետաքրքիր ու ակտիվ խաղերի համար, ամենաբարի ու զվարճալի ծաղրածու Զորիկին՝ իր պարգեւած բազում ժպիտների համար, «Կարաս»-ին համեղ եւ շատ մատչելի սննդի համար, «Լակի»-ին` ձյունիկ տորթի համար, «Քեզ հետ» ՀԿ-ին` երեխաների նվերների եւ անվճար պիցցաների համար, «Բարի տնակին»` իր հյուրընկալ հարթակը տրամադրելու համար», - նշել է Անժելա Ղազարյանը:

 

 

 

Քանի որ «Մի մեծ ընտանիք» նախաձեռնությունը շատ դրական արձագանք ստացավ տարեցների եւ երեխաների կողմից, նման հանդիպումները շարունակական կլինեն: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին