MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում - Mediamax.am

exclusive
3639 դիտում

MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում



Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է, թե ինչպես է 2019թ. հունվարին հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանել ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

 

2019թ. հունվար ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ինչպես եւ նախորդ ամիսներին, ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

 

 

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

 

Հունվար ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 790  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

 

 

 

Հիմնական տեղեկատվական առիթները

 

ԵՄ

 

Արմեն Աշոտյանը հունվարի սկզբին քննադատեց ներկայից իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ «Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է քննադատության Բրյուսելում»: 

 

Լրատվամիջոցները արտատպեցին «168 ժամ»-ի հարցազրույցը գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտի հետ, ում կարծիքով «առաջիկա ամիսներին եւս ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ որեւէ տեղաշարժ չի լինի»: 

 

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպումից հետո ասաց, որ ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար:  

 

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Շվեդիայի դեսպանին, վերջինս հավաստիացրեց, որ Ռիգսթագը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում. հանդիպումների ընթացքում նա կարեւորեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: 

 

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը այցելեց Հայաստան:

 

ԵԱՏՄ 

 

Հունվարին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ շուկայի հետ կապված՝ 2020 թվականից բարձրանալու են որոշ ապրանքների գները: «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, խորհրդարանում կլինի նաեւ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը Բելառուսի համար եղել եւ մնում է հուսալի գործընկեր: 

 

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցեց ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը: 

 

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կարեւորեց ԵԱՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Փաշինյանը նշեց, որ երկարաժամկետ առումով գազի սակագնի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում:  

 

Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկեց Եվրասիական տնտեսական միության եւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

MaxMonitor համակարգը Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին