Մնացականյանն ու Մոգերինին Բրյուսելում համատեղ նիստ կվարեն - Mediamax.am

4167 դիտում

Մնացականյանն ու Մոգերինին Բրյուսելում համատեղ նիստ կվարեն


Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին
Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

ԱԳՆ-ում նշել են, որ պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանը եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին