Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը - Mediamax.am

6034 դիտում

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը STARMUS փառատոնի կազմակերպիչների եւ խորհրդի անդամների հետ քննարկել է հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը եւ պատրաստ է հյուրընկալել անվանի գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, «Ապոլոն» առաքելության հայտնի ներկայացուցիչների, հանրահայտ երաժիշտների։ 

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ փառատոնի կազմակերպչական հարցերը համակարգելու նպատակով:

 

 

Հանդիպմանը համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաեւ նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի եւ STARMUS-ի միջեւ:

 

STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, անվանի երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին