“Ազատության” նախկին աշխատակիցը դիմել է բոլոր նրանց, ովքեր Երեւանում կընդունեն ռադիոկայանի նախագահին - Mediamax.am

5879 դիտում

“Ազատության” նախկին աշխատակիցը դիմել է բոլոր նրանց, ովքեր Երեւանում կընդունեն ռադիոկայանի նախագահին


Սթիվեն Քորն
Սթիվեն Քորն

Լուսանկարը` http://gdb.rferl.org/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում է գտնվում "Ազատություն/Ազատ Եվրոպա” ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը:

Մեդիամաքս-ը ստացել է “Ազատության” հայկական ծառայության նախկին աշխատակից Աննա Կարապետյանի բաց նամակը` ուղղված “բոլոր նրանց, ովքեր Երեւանում կընդունեն Սթիվեն Քորնին”:

 

Նա մասնավորապես նշել է, որ փետրվարի 26-ին եւ 27-ին ռադիոկայանն “իր անգլերեն միակողմանի հաղորդագրություններով հաստատել է ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի սուտը` իբրեւ ղարաբաղյան պատերազմի սկիզբ նշելով Խոջալուն”:

 

Աննա Կարապետյանը նշել է, որ “Ազատության” հայկական ծառայությունը դրան որեւէ կերպ չի արձագանքել: Ավելին, ռադիոկայանի ռուսական եւ հայկական ծառայությունները մերժել են չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ հարցազրույցի գաղափարը, ով անձամբ ներկա է եղել Խոջալոում 1992 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին