Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կավարտվի 3-4 տարուց - Mediamax.am

exclusive
6950 դիտում

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կավարտվի 3-4 տարուց


Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Լուսանկարը` http://photounicode.marukyan.com

ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը
ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ "Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամն օրերս կնքել են համատեղ ընթացիկ հուշագիր Օձունի համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների գործընթացի համագործակցության մասին:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը Մեդիամաքս-ի թղթակցին ասել է, որ եկեղեցու վերականգնմամբ զբաղվել են դեռեւս 1980-ական թթ., սակայն այդ աշխատանքներն անավարտ են մնացել:

 

2010 թ-ին պետությունը վերսկսել է Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները՝ պատվիրել է նախագիծը, իրականացրել տեղանքի երկրաբանական ուսումնասիրություն: Նախագիծը անցել է բոլոր համաձայնեցման եւ փորձաքննության փուլերը:

 

“Օձունի վանքը մեր պատմաճարտարապետական գոհարներից մեկն է: Սուրբ Մարիամ Աստվածածինը կանգուն եւ գործող եկեղեցի է, որի վերականգնումը չլինելով խիստ հրատապ` լուրջ միջամտության կարիք ուներ, ուրախ ենք, որ “Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի” հիմնադրամն հանդես եկավ վերականգմանն աջակցող նախաձեռնությամբ”,- ասել է ՀՀ մշակույթի փոխնախարարը:

Օձուն
դոսյե
Օձուն

Արեւ Սամուելյանի փոխանցմամբ, այսօր ՀՀ տարածքում հաշվառված է ավելի քան 24 հազար պատմամշակութային հուշարձան, եւ պետությունը միայնակ չի կարող զբաղվել դրանց պահպանմամբ ու վերականգմամբ:

 

 “Պետությունն առաջնահերթ իրականացնում է հուշարձանների պահպանության, ուսումնասիրության եւ վերականգնման, ամրակայման խնդիրները: Ուրախալի է, որ անհատներ, հասարակական կառույցներ հանդես են գալիս նման նախաձեռնությամբ եւ օգնում պահպանել մշակութային ժառանգության գլուխգործոցները”,- նկատել է փոխնախարարը:

 

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ եկեղեցու վերականգնման եւ բարեկարգման աշխատանքները կավարտվեն 3-4 տարուց:

 

Վերականգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալի մասին Արեւ Սամուելյանը գերադասեց չխոսել՝ նշելով, որ հուշարձանի վերականգնումը բավականին լուրջ եւ շարունակական ֆինանսական ներդրում է պահանջում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին