Գարեգին Բ-ն պատգամել է ուղղորդել հայորդիներին Ճշմարտության ճանապարհով - Mediamax.am

1015 դիտում

Գարեգին Բ-ն պատգամել է ուղղորդել հայորդիներին Ճշմարտության ճանապարհով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է հոգեւորականներին «հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց հովվական ծառայությունը՝ ուղղորդելով հայորդիներին Ճշմարտության ճանապարհով, մխիթարություն պարգեւելով հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվող մեր զավակներին եւ չհանդուրժելով անտարբերության որեւէ դրսեւորում»։

Այդ մասին նա ասել է՝ ընդունելով երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից։

 

Մայր Աթոռից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է նաեւ բարձր գիտակցումով, քաջաբար եւ ամբողջանվեր կերպով իրականացնել իրենց սրբազան առաքելությունը՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ  ի բարօրություն հայ ժողովրդի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին