Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»՝ պատկերապատման հերոս - Mediamax.am

1651 դիտում

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»՝ պատկերապատման հերոս


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2024թ. մայիսի 8-ից հայաստանյան գրախանութներում կարելի է գտնել «Սասունցի Դավիթը» պատկերապատումը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ ժողովրդական էպոսը պատկերապատման (կոմիքս) ժանրում ներկայացնելու գաղափարը «Թիվ 405» ընկերությանն է։ Նախագծի տնօրեն Գոհար Գասպարյանն ասում է, որ Սասունցի Դավթին անդրադառնալու միտքն ընթերցողներն են հուշել։ Երեք տարի առաջ, երբ հրատարակեցին իրենց առաջին՝ «Հայկ ու Բել» պատկերապատումն ու սկսեցին ընթերցումներ կազմակերպել, ծնողները մոտենում, հետաքրքրվում էին՝ Սասունցի Դավի՞թը երբ է լինելու։

 

«Թիվ 405»-ի ստեղծագործական խումբը սկզբում մտածում էր վերահրատարակել Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»՝ նկարազարդ։ Հետո մի քիչ երկմտելով, մի քիչ զգուշությամբ՝ որոշեցին պատկերապատում անել։

 

«Մի քիչ վախ ունեինք՝ արդյոք պե՞տք է նման բան անել, հանկարծ վատ չստացվի․

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայկ ու Բել»-ի դեպքում սցենար էինք գրել, հարմարեցրել էինք, իսկ սրանք ֆիքսված մշակումներ են։ Բայց մեր ընկերը՝ թումանյանագետ Անի Եղիազարյանն ասաց, որ Թումանյանի տեքստը կարող է շատ լավ համապատասխանել պատկերապատմանը, որովհետեւ երկխոսություններից է բաղկացած, երեխաներն ավելի հեշտությամբ են ընկալում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ մեծ սիրով ու հետարքրքությամբ արեցինք այդ աշխատանքը։ Անցումներ կան, որ այլ աղբյուրներից ենք օգտվել։ Տեքստի նկարագրական հատվածները վերածել ենք պատկերի։ Փորձել ենք էնպես անել, որ չկրկնվի, լինի հետաքրքիր եւ կոմիքսի լեզվով»,- ասում է Գոհար Գասպարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերագիրքը նախատեսում էին հրատարակել 2023թ. սեպտեմբերին։ Ուշացումը պայմանավորված է ստեղծագործական բարդ ընթացքով. 116-էջանոց գիրքը հարյուրավոր նկարներ ունի։ Գոհարն ասում է, որ ամեն մեկի վրա մանրակրկիտ աշխատել են. եղել են էջեր, որ տասնյակից ավելի տարբերակներ են ունեցել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարիչը Տիգրան Մանգասարյանն է, պրոդյուսերը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը։

 

«Բոլոր գծանկարները նախ արվել են թղթով-մատիտով, սքանավորվել են ու հետո գունավորվել պլանշետով։ Դա եղել է մեր ոճը՝ անպայման պահպանել նկարչականությունը, որովհետեւ երբ զրոյից նկարում ես պլանշետով, սառնություն է զգացվում, պլանշետի հոտը գալիս է, իսկ մենք ուզում էինք, որ նկարչականության հոտը գա, որ արվեստ լինի, որ շտրիխները զգացվեն։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարչությունը շատ մանրակրկիտ է արված, դետալների վրա շատ մեծ ուշադրություն է դարձված։ Նույնիսկ որոշ էջերում 50-ից ավելի կերպարներ կան։ Սա մի անգամ թերթելու գիրք չէ, առնվազն մի քանի անգամ կարող ես կարդալ ու մի նոր բան նկատել»։

 

Նախագծի տնօրենն ասում է, որ «Սասունցի Դավիթը» պատկերապատումը տարիք չի ճանաչում․ այն կարող է դիտել ոչ տառաճանաչ երեխան, կարող է կարդալ տարիքով ընթերցողը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի տարբերություն «Հայկ եւ Բել»-ի՝ «Սասունցի Դավիթը» հաստ կազմով է լինելու։ Գոհար Գասպարյանն ասում է, որ ամբողջությամբ նկարներից կազմված որակով գիրք հրատարակելը շատ թանկ է։ «Հայկ եւ Բել»-ը տպագրել էին միայն ընկերների միջոցներով, ու այդ պատճառով գիրքը սկզբում բավականին թանկ էր։ Ու որպեսզի «Սասունցի Դավիթը» լինի որակյալ, բայց նաեւ ընթերցողների լայն շրջանակին հասանելի ու մատչելի, աջակիցներ են ներգրավվել։ Գլխավոր հովանավորը «Դոբրի» բնական հյութերի բրենդն է։ Նախագծին աջակցում են նաեւ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը եւ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը։

 

Դեռ լույս չտեսած՝պատկերագիրքն արդեն մրցանակակիր է։ Նախորդ տարի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում «Սասունցի Դավիթը» ստացել է «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սասունցի Դավիթը» պատկերապատումը նաեւ դպրոց կմտնի։ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է այն՝ որպես ուսումնաօժանդակ նյութ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիմա ուսուցիչները կարող են օգտվել գրքից, պատկերներն օգտագործել։ Սա շատ կօգնի, որպեսի մեր էպոսը՝ ըստ Հովհաննես Թումանյանի, եւս մեկ վերածնունդ ապրի, հերոսը վերածնվի։ Այսօր մենք շատ ունենք հերոսների կարիք, հատկապես՝ մեր երեխաները, մինչդեռ մեր պատմությունը՝ սկսած առասպելներից, բազմաթիվ հերոսներ ունի»։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայկ ու Բել»-ի նման, նաեւ «Սասունցի Դավիթը» կդառնա առանձին բրենդ։ Պատկերապատման ձեւավորող Մարիամ Մալխասյանի օգնությամբ զուգահեռ տպագրել են նաեւ «Սասունցի Դավիթ. ներկիր եւ գտիր» ինտերակտիվ գիրքը՝ 6-14 տարեկանների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սասունցի Դավիթը» հայ հերոսների մասին պատկերապատումների շարքի երկրորդ գիրքն է։ Նախագծի տնօրենն ասում է, որ շարքը կունենա շարունակություն։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին