Բուդապեշտում սովորող հայ ուսանողները սենյակների դռներին փակցրել են Գուրգեն Մարգարյանի նկարը - Mediamax.am

exclusive
2167 դիտում

Բուդապեշտում սովորող հայ ուսանողները սենյակների դռներին փակցրել են Գուրգեն Մարգարյանի նկարը



Երեւան: Մեդիամաքս: Բուդապեշտում սովորող հայ ուսանողներն այսօր նամակ են հանձնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակ, որում իրենց բողոքն ու վրդովմունքն են հայտնել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ:

«Մենք` մի խումբ հայ ուսանողներս եւ մեր համալսարանական ընկերները այլ երկրներից, ովքեր եվրոպական տարածքում կրթություն ստանալու համար ընտրել ենք Հունգարիան, արդյո՞ք պետք է հունգարական կառավարության այս քայլից եզրակացնենք, որ եվրոպական արժեքներ ասվածը դաժան սպանություն իրականացնողին հանձնելն է մի պետության, որը, ակնհայտ է, որ հերոսացնելու է մարդասպանին: Մենք պատրաստվում ենք մեր այստեղ գտնվելու ընթացքում հետեւել հունգարական կանոններին, ուստի դիմում ենք ձեզ` ակնկալելով ստանալ երաշխիքներ առ այն, որ կհարգվի մեր ինքնությունը եւ մեր համոզմունքները»,- ասվում է նամակում:

 

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է լրագրող Շուշան Հարությունյանը, ով ուղերձի հեղինակներից մեկն է, նամակը ստորագրելու ցանկություն են հայտնել նաեւ ուսանողներ Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Շրի Լանկայից, Խորվաթիայից, Վրաստանից, Իտալիայից ու Լեհաստանից:

 

Հունգարիայում սովորող հայ ուսանողները հանրակացարանի իրենց սենյակների դռներին փակցրել են Գուրգեն Մարգարյանի նկարը:

 

Այսօր երեկոյան Կանաչների կուսակցությունը Բուդապեշտում բողոքի ցույց է անցկացնելու Հունգարիայի կառավարության որոշման դեմ, որին մասնակցելու են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին