Amnesty International. Ալիեւը ցույց տվեց, որ բռնությունը հայերի հանդեպ ոչ միայն ընդունելի է, այլեւ` խրախուսելի - Mediamax.am

3188 դիտում

Amnesty International. Ալիեւը ցույց տվեց, որ բռնությունը հայերի հանդեպ ոչ միայն ընդունելի է, այլեւ` խրախուսելի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին «Իլհամ Ալիեւը ադրբեջանցիներին ցույց տվեց, որ բռնությունը հայերի հանդեպ ոչ միայն ընդունելի է, այլեւ խրախուսելի»:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին տրված բոլոր արտոնությունները եւ հրապարակային կերպով դատապարտի բռնությունը էթնիկ հողի վրա: Հայաստանի կառավարությունը եւս պետք է հստակ հայտարարի, որ վրեժխնդրությունն ադրբեջանցիների հանդեպ ընդունելի չէ», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին