2190 դիտում

Այս գիշեր ցածրադիր վայրերում այգիների ցրտահարման վտանգ կա


Լուսանկարը` http://ovesti.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ցածրադիր վայրերում ծաղկած ծիրանենիների ցրտահարման վտանգ կա:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ:

«Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը 4-ից  7-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետեւել գիշերային ջերմաստիճանների տատանումներին եւ անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը»,- հայտնել են գերատեսչությունից:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ,  մասնագետների խմբերը գտնվում են գիշերվա ընթացքում առավել ցածր ջերմաստիճաններ գրանցած համայնքներում, ուր դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am