Հունիսին Բյուրականի աստղադիտարանում երեք նոր աստղադիտակ կտեղադրվի - Mediamax.am

5506 դիտում

Հունիսին Բյուրականի աստղադիտարանում երեք նոր աստղադիտակ կտեղադրվի


Բյուրականի աստղադիտարանը
Բյուրականի աստղադիտարանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Տիեզերական աղբի» ուսումնասիրման ռուսաստանյան նախագծի շրջանակներում այս տարվա հունիսին Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանում 30-35 սանտիմետրանոց երեք նոր աստղադիտակներ կտեղադրվեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

 

Նա տեղեկացրել է, որ դիտակները պետք է տեղադրվեին դեռեւս 2012 թվականին, սակայն գործընթացը հետաձգվեց մաքսային խնդիրների պատճառով:

 

Բացի նոր աստղադիտակներից, Բյուրականի աստղադիտարանի գործող դիտակների վրա երկու ընդունիչ սարքեր են տեղադրվելու:

 

Մեդիամաքս-ը «Տիեզերական աղբի» ռուսաստանյան նախագծին անդրադարձել էր  2011 թվականի մայիսին:

 

Հայկ Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ նախկինում տարեկան պետբյուջեից հատկացվող 65 մլն դրամի փոխարեն, այս տարի աստղադիտարանը կստանա 185 մլն դրամ, որից 100 մլն կուղղվի 2,6 մետրանոց աստղադիտակի արդիականացման եւ մյուս դիտակների վերազինման համար:     

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին