Կարեն Սվասյանը Եվրոպայի եւ փիլիսոփայության վախճանի, կրոնի եւ Օբամայի ներողության մասին - Mediamax.am

exclusive
14653 դիտում

Կարեն Սվասյանը Եվրոպայի եւ փիլիսոփայության վախճանի, կրոնի եւ Օբամայի ներողության մասին


Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Սվասյանը
Կարեն Սվասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 13-ին Կովկասի ինստիտուտում «Եվրոպական փիլիսոփայության ավա՞րտը» կլոր սեղան-քննարկման ընթացքում ելույթ ունեցավ փիլիսոփա Կարեն Սվասյանը: Մեդիամաքս-ը ներկայացնում է նրա որոշ մտքերը Եվրոպայի, նրա անցյալի եւ ապագայի, փիլիսոփայության «վախճանի» եւ կրոնի մասին:  

 

Կրոնի մասին 

 

Այսօր Եվրոպայում քրիստոնեության մասին խոսելն «անհարմար» է համարվում, եւ նրանք դա չեն փորձում թաքցնել:  Ճիշտ է, Հռոմի նոր Պապը փորձում է ինչ-որ չափով ռեւանշի հասնել, բայց նա մի օր կմահանա, նրան կդասեն սրբերի շարքը, իսկ հետո գահը կանցնի նոր Վոյտիլային:

 

Եվրոպան սկսվել է փիլիսոփայությունից, որտեղ զուգակցվում էին գիտելիքի եւ հավատքի սկզբունքները: Միջնադարում լարվածությունն այս երկու սկզբունքների միջեւ եվրոպական միտքը հասցրեց իր գագաթնակետին: Երբ հավատքն անհետացավ, եւ դատարկությունը հնարավոր չեղավ լրացնել գիտելիքով, փիլիսոփայությունը դադարեց գոյություն ունենալ:

 

Եվրոպայի մասին 

 

Եվրոպական մտքի եւ հավատքի ավարտը նշանավորեցին «Եվրոպայի վախճանը»: Բայց երբ մահը վրա է հասնում, նրա մասին չեն խոսում: Շատերն ուղղակի հրաժարվում են ընդունել, որ Եվրոպա այլեւս չկա:

 

Կարեն Սվասյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Բայց իրական Եվրոպան գոյություն ունի: Խնդիրը նրանում է, որ այն շատ դժվար է գտնել, քանի որ այն դուրս է մնացել սոցիալական տարածությունից: Ընդ որում` այդ «իրական Եվրոպան» ավելի հեշտ է տեսնել Հայաստանից եւ Ռուսաստանից, քան հենց Եվրոպայից: Ամեն ինչ կախված է որոնման առանձնահատկությունից. պետք է ոչ միայն որոնել, այլ իսկապես ցանկանալ գտնել այն:

 

Չի կարելի շփոթել Եվրոպան եւ Եվրոպական Միությունը. դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են:

 

Ինչ-որ չափով Եվրոպայում իմ գտնվելը պարադոքսալ է: Ես ապրում եմ Եվրոպայում ոչ թե փիլիսոփայության համար, այլ որովհետեւ այնտեղ կան պայմաններ ու հնարավորություններ հանգիստ աշխատելու համար: Ես դասախոսություններ եմ կարդում տարբեր եվրոպական քաղաքներում, եւ հասնում եմ այդ քաղաքներ հարմարավետ գնացքներով, որքան էլ ցինիկ չհնչի այդ մոտեցումը:

 

Փիլիսոփայության մասին

 

Փիլիսոփայությունն այսօր գոյություն չունի: Այսօրվա փիլիսոփաները ծաղրածուներ են` ինքնատիպ երեւալու հավակնություններով: Այդ իմաստով նրանք նման են ժամանակակից արվեստին:

 

Կարեն Սվասյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Բոետիոսը եւ Շպենգլերը փիլիսոփայության կյանքի վկայությունն են, այլ ոչ թե մահվան: Հիմա Շպենգլերին (XX դարեսկզբի «Եվրոպայի մայրամուտը» հայտնի աշխատության հեղինակ, - խմբ.) չեն ընթերցում, չնայած նա գրում էր ոչ թե իր, այլ մեր ժամանակի մասին: Ու հենց այն, որ նրան այսօր չեն կարդում, վկայում է նրա ճշմարտացիության մասին:

 

Եթե միջնադարում փիլիսոփայությունն աստվածաբանության աղախինն էր, ապա այսօր այն դարձել է բնական գիտությունների աղախինը:

 

Գիտության եւ գաղափարախոսության մասին

 

Գաղափարախոսությունը վարակ է, խոսքեր, որոնց հետեւում իրական պատկերացումներ չկան: Այսօր, երբ մեկին ուզում են փառաբանեն, նրան «դեմոկրատ» են անվանում, իսկ երբ հակառակը՝ «պոպուլիստ» են կոչում` մոռանալով, որ դա միեւնույն բառն է:

 

Կարեն Սվասյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Այսօրվա գիտությունը գործում է ըստ պահանջարկի: Եվրոպական փիլիսոփայության մահից հետո հումանիտար գիտությունները ապրում են, քանի որ չգիտեն, որ իրականում նրանք նույնպես մահացած են:

 

Գիտե՞ք, երբ իսկապես սարսափեցի:  Երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասարակության որոշակի զանգվածի ճնշման ներքո ստիպված եղավ ներողություն խնդրել Կալիֆոռնիայի գլխավոր դատախազից` այդ կնոջն արված հաճոյախոսության համար:

 

Գրի առան Մարիամ Մանոյանը եւ Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին