Միջազգային ներդրողները ծանոթացան Ամուլսարի ծրագրին - Mediamax.am

8211 դիտում

Միջազգային ներդրողները ծանոթացան Ամուլսարի ծրագրին

Ամուլսարի՝ հանքի վերածվելիք երկու գագաթներից մեկը: Լանջին երեւում են հորատման աշխատանքների հետքերը
Ամուլսարի՝ հանքի վերածվելիք երկու գագաթներից մեկը: Լանջին երեւում են հորատման աշխատանքների հետքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջազգային ներդրողները տեղում ծանոթացան Ամուլսարի ծրագրին
Միջազգային ներդրողները տեղում ծանոթացան Ամուլսարի ծրագրին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հորատող մեքենան հանքանմուշներ է վերցնում 400 մ խորությունից
Հորատող մեքենան հանքանմուշներ է վերցնում 400 մ խորությունից

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեոթիմի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը պատմում է, որ ոսկու պաշարները Ամուլսարում գնահատվում են մինչեւ 80 տոննա
Գեոթիմի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը պատմում է, որ ոսկու պաշարները Ամուլսարում գնահատվում են մինչեւ 80 տոննա

Լուսանկարը` Մեդիամաքս

BNP Paribas-ի ներկայացուցիչ Թոմաս ԼաԳրին ասել է, որ ֆրանսիական բանկը դիտարկում է Ամուլսարի ծրագրի վարկավորման հնարավորությունը
BNP Paribas-ի ներկայացուցիչ Թոմաս ԼաԳրին ասել է, որ ֆրանսիական բանկը դիտարկում է Ամուլսարի ծրագրի վարկավորման հնարավորությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանքանմուշները մանրացվում եւ տեսակավորվում են Գորայք գյուղում գտնվող լաբորատորիայում
Հանքանմուշները մանրացվում եւ տեսակավորվում են Գորայք գյուղում գտնվող լաբորատորիայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեսակավորված հանքանմուշները ուղարկվում են Ռումինիա՝ դրանցում ոսկու եւ արծաթի բաղադրությունը որոշելու համար
Տեսակավորված հանքանմուշները ուղարկվում են Ռումինիա՝ դրանցում ոսկու եւ արծաթի բաղադրությունը որոշելու համար

Լուսանկարը` Մեդիամաքս

Լաբորատորիայի տնօրեն Արթուր Ստեփանյանը պատմում է, որ առաջիկայում Գեոթիմը ծրագրում է կառուցել քիմիական լաբորատորիա Հայաստանում՝ ոսկու եւ արծաթի բաղադրությունը տեղում որոշելու համար

Գորայքի գրադարանը եւ ուսուցման կենտրոնը՝ վերականգնված Գեոթիմի կողմից

Մանուկների շրջանում սպորտի զարգացմանն ուղղված Գեոթիմի նախաձեռնությունների մասին պատմող «kinder-wall»-եր Գորայք գյուղում
Մանուկների շրջանում սպորտի զարգացմանն ուղղված Գեոթիմի նախաձեռնությունների մասին պատմող «kinder-wall»-եր Գորայք գյուղում

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեոթիմն օգնել է ազդակիր հայանքների 50 տնտեսություններին նոր տեխնոլոգիաներ կիրառել մրգի եւ բանջարեղենի աճեցման գործում
Գեոթիմն օգնել է ազդակիր հայանքների 50 տնտեսություններին նոր տեխնոլոգիաներ կիրառել մրգի եւ բանջարեղենի աճեցման գործում

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդյունքում, գյուղացիների խոսքերով, բերքատվությունն աճել է 2-2,5 անգամ
Արդյունքում, գյուղացիների խոսքերով, բերքատվությունն աճել է 2-2,5 անգամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորայքն առանձնանում է ցուրտ կլիմայով, այդ պատճառով այստեղ Գեոթիմը շեշտադրում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը
Գորայքն առանձնանում է ցուրտ կլիմայով, այդ պատճառով այստեղ Գեոթիմը շեշտադրում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում են գտնվում մի շարք միջազգային բանկերի եւ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ ներդրողներ, որոնք այցելել են մեր երկիր` դիտարկելու Ամուլսարի ծրագրում ներդրումներ կատարելու հեռանկարները:

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող բրիտանական Lydian International-ի հայաստանյան դուստր Գեոթիմ ընկերության հրավերով երեկ եւ այսօր Ամուլսարում են գտնվում ֆրանսիական BNP-Paribas-ի, կանադական Bank of Montreal-ի (BMO), Scotia Bank-ի, Resource Capital Funds-ի, Ասիական զարգացման բանկի եւ շվեյցարական Earth Resources-ի ներկայացուցիչները:

Հորատող մեքենան հանքանմուշներ է վերցնում 400 մ խորությունից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

Հուլիսի 18-ին Գեոթիմի ղեկավարության կողմից նրանց ներկայացվեցին ծրագրի տեխնիկատնտեսական մանրամասները եւ ազդակիր համայնքներում Գեոթիմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը:

Այցի մասնակիցներից ֆրանսիական BNP Paribas բանկի ներկայացուցիչ Թոմաս ԼաԳրին (Thomas LaGree), մեկնաբանելով Ամուլսարի ծրագրից ստացված տպավորությունները, ասել է, որ Գեոթիմը մեծ աշխատանք է կատարել եւ BNP Paribas-ն, որ արդեն ունի Հայաստանում ներդրումների փորձ, դիտարկում է Ամուլսարի ծրագրի վարկավորման հնարավորությունը: BNP Paribas-ն, լինելով Էկվատորյան սկզբունքների մասնակից, ունի խիստ բնապահպանական եւ սոցիալական չափանիշներ:

Հանքանմուշները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

«Մեզ վստահություն է ներշնչում ծրագրում միջազգային ներդրողների ներկայությունը, այն փաստը, որ Հայաստանը ունի փորձ հանքարդյունաբերության մեջ, տեղի բնակչության գրագիտության բարձր մակարդակը, Հայաստանի նոր ընդերքային օրենսդրությունը, ինչպես նաեւ Լիդիանի եւ Գեոթիմի փորձառու թիմը», - ասել է Թոմաս Լագրին:  

Գեոթիմի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը տեղեկացրել է, որ մինչ օրս ընկերությունը որոնողա-հետախուզական աշխատանքներում ներդրել է $ 45 մլն եւ ակնկալում է ներգրավել ներդրողներից եւս շուրջ $ 250 մլն, ինչն անհրաժեշտ է հանքի շինարարական փուլի համար: Ծրագրի ողջ արժեքը գնահատվում է շուրջ $ 400 մլն:

Հանքանմուշները մանրացվում եւ տեսակավորվում են Գորայք գյուղում գտնվող լաբորատորիայում, որտեղից ուղարկվում են Ռումինիա՝ դրանցում ոսկու եւ արծաթի բաղադրությունը որոշելու համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

Այցի շրջանակներում ներդրողներին ներկայացվել են նաեւ Ամուլսարին հարակից Գնդեվազ, Գորայք ու Սարավան գյուղերում, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքում Գեոթիմի սոցիալական ծրագրերը, որտեղ ընկերությունը մինչ օրս ներդրել շուրջ $ 500 հազ: Գորայք գյուղում, մասնավորապես, վերականգնվել է գրադարանը, ճանապարհները, կառուցվել է լաբորատորիա, որտեղ մանրացվում եւ տեսակավորվում են հանքանմուշները՝ ապահովելով ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ, Գնդեվազում վերանորոգվել է մանկապարտեզը, իրականացվում են տնտեսական զարգացման ծրագրեր, Սարավանն ապահովվել է բնական գազով եւ վերանորոգված ոռոգման համակարգով; ընկերությունն օգնել է 50 տնտեսություններին նոր տեխնոլոգիաներ կիրառել մրգի եւ բանջարեղենի աճեցման գործում, առողջապահական ծառայություններով է ապահովել 765 անձի, վճարում է 3 համայնքից 11 ուսանողի վարձավճարները եւ այլն: Գեոթիմը դարձել է այդ համայնքների խոշորագույն գործատուն՝ իր մոտ աշխատանքի հրավիրելով 150 բնակչի:

Ռուբեն Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին