RVVZ հիմնադրամը ցավակցում է Ջերարդ Գաֆեսջյանի ընտանիքին - Mediamax.am

Փետրվար 28, 2026
11153 դիտում

RVVZ հիմնադրամը ցավակցում է Ջերարդ Գաֆեսջյանի ընտանիքին


Ջերարդ Գաֆեսջյանը
Ջերարդ Գաֆեսջյանը

Լուսանկարը` Cafesjian Museum Foundation


Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը RVVZ հիմնադրամի վարչության անունից ցավակցություն են հայտնել 88 տարեկանում կյանքից հեռացած Ջերարդ Գաֆեսջյանի ընտանիքին եւ մտերիմներին:

«Ջերարդ Գաֆեսջյանի հետ ես ծանոթացա շուրջ 4 տարի առաջ, եւ անկեղծորեն ափսոսում եմ, որ ճակատագիրը ինձ հնարավորություն չտվեց ավելի վաղ ճանաչել այդ մեծ մարդուն: Ջերարդ Գաֆեսջյանն անկեղծ եւ անշահախնդիր էր Հայրենիքին օգտակար լինելու իր ձգտումներում եւ պատմության մեջ կմնա որպես մեծագույն հայ բարերարներից մեկը: Կասկադում Ջերարդ Գաֆեսջյանի կողմից ստեղծված Գաֆեճեան արվեստի կենտրոնը նոր Հայաստանի խորհրդանիշներից մեկն է դարձել, եւ մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք մեծ բարերարի գործը շարունակելու համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը:




Մեր ընտրանին