Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր ասել է, որ 2013 թվականին արձանագրվել է մոր եւ մանկան մահացության նվազագույն ցուցանիշը վերջին տարիների համեմատ:
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ, մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում նվազել է շուրջ 16%-ով, իսկ մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ`17%-ով:
Կարինե Սարիբեկյանը նշել է, որ մանկական մահացության ցուցանիշի նվազումն ուղեկցվել է երեխաների հիվանդանոցային մահաբերության եւ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
«Այս առումով մեծ դերակատարում են ունեցել կանխարգելիչ եւ սքրինիգային ծրագրերը: Ներկայումս բյուջետային միջոցների հաշվին եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սքրինինգ ծրագրեր»,-ասել է Կարինե Սարիբեկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: