Ադրբեջանցի հաքերները փոփոխություններ են կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում - Mediamax.am

2460 դիտում

Ադրբեջանցի հաքերները փոփոխություններ են կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում


Ադրբեջանցի հաքերները փոփոխություններ են կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում
Ադրբեջանցի հաքերները փոփոխություններ են կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում

Լուսանկարը` https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ադրբեջանական Sexavet հաքերային խմբավորմանը հաջողվել է DNS Hijacking հարձակման միջոցով փոփոխություններ կատարել AMNIC Net դոմենների գրանցման բազայում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող  “ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ” կազմակերպությունում, փոփոխության արդյունքում շուրջ 320 հայկական կայքերի դիմելիս այցելուներն ավտոմատ կերպով տեղափոխվել են Խոջալուի դեպքերին վերաբերվող հակահայկական նյութեր պարունակող մեկ այլ կայք:

 

Փոփոխված DNS տվյալներն են`

 

mydns1.sytes.net

mydns2.sytes.net

 

Տվյալները վերականգնելու համար հարկավոր է մուտք գործել կայքի կարգավորումների բաժին կամ կապվել "AMNIC Net" կազմակերպության աջակցման թիմի հետ 091 420214 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին