Քեթրին Էշթոնը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրությունը - Mediamax.am

4435 դիտում

Քեթրին Էշթոնը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրությունը


Քեթրին Էշթոնը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրությունը
Քեթրին Էշթոնը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրությունը

Լուսանկարը` http://www.norjugha.ir


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 10-ին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այցելել է Նոր Ջուղայի (Իրան) Ս. Ամենափրկչեան վանք։

Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանը:

 

ԵՄ պատվիրակության անդամներն այցելել են որմանկարներով զարդարված, 350-ամյա պատմություն ունեցող Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Հովսեփ Արեմաթացի»  եկեղեցի, որտեղ հանդես է եկել «Կոմիտաս» երգչախումբը։

 

Պատվիրակության անդամներն այցելել են նաեւ Ս. Ամենափրկչեան վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարանը, որտեղ քարտեզի վրա դիտել են այն վայրերը, որտեղ իրագործվել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Դեր-Զորից բերված նահատակների աճյունների բեկորները։

 

Վերջում Քեթրին Էշթոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին